Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ընդլայնվում է հայ-չինական փոխգործակցությունը

ՀՀ ԱՆ. Ընդլայնվում է հայ-չինական փոխգործակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ դեռևս նախկին դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունն ինտենսիվ աշխատել է` այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: 

 

Տյան Էրլունի հետ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ցուցաբերվող շարունակական աջակցության և գործակցության համար: Հատուկ ընդգծվել է հայ-չինական համագործակցությունը Հայաստանում շտապօգնության ծառայության զարգացման ուղղությամբ:

 

«2011 թվականին Հայաստանը ձեռք է բերել 88 շտապօգնության մեքենա, որից 20-ը` ռեանիմոբիլ, 68-ը գծային: Հայ-չինական գործակցությունն արդյունավետ է նաև գիտաբժշկական` մասնավորապես, առողջապահության կազմակերպիչների, հայ բժիշկների, հատկապես ավանդական բժշկության մասնագետների` Չինաստանում վերապատրաստման կազմակերպման ուղղությամբ»,-ընդգծեց նախարարը: Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ դեսպան Տյան Էրլունի նշանակումից հետո հայ-չինական գործակցությունը կթևակոխի նոր փուլ:

 

Դեսպան Տյան Էրլունը նշեց, որ երեք ամիս է, ինչ սկսել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը: Ըստ նրա, հաշվի առնելով առողջապահության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը` ինքը կարևորում է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպումը: «Առողջապահության ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ այն առնչվում է ամբողջ ժողովրդին: Հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա: Մենք պատրաստակամ ենք շարունակել ինտենսիվ համագործակցությունը` ազգաբնակչությանն անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար»,-նշեց դեսպանը: 

 

Հայ-չինական փոխգործակցության մեջ ևս մեկ անգամ կարևորելով շտապօգնության ծառայության կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքն ու քայլերը` Արմեն Մուրադյանը նշեց, որ հայկական կողմը կրկին դիմել է Չինաստանին շտապօգնության մեքենաների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու հարցով: Նախարարը ներկայացրեց այս ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը նպաստել է բնակչությանն առավել արդյունավետ ու որակյալ առաջնային բուժօգնություն ցուցաբերելուն: Նախարար Մուրադյանը նշել է, որ հաշվի առնելով բնակչության դիմելիության աճը և վստահության ավելացումը այս ծառայության հանդեպ, անհրաժեշտություն կա թարմացնել շտապօգնության մեքենաների պարկը: 

 

Չինաստանի նորանշանակ դեսպանը ընդունել է նախարար` Արմեն Մուրադյանի Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերություն, ինչպես նաև այլ բժշկական հաստատություններ այցելելու առաջարկը` տեղում ծանոթանալու հայ-չինական առողջապահական փոխգործակցության արդյունքներին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ